
Իրանի վրա մեկ շաբաթ տևած զանգվածային հրթիռային հարձակումներից և իրանական ղեկավարության՝ կապիտուլյացիայից հրաժարվելուց հետո, Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի զինվորականներին և դիվանագետներին հանձնվել:
Չնայած վերլուծաբանները ենթադրում են, որ պատերազմը կերկարի, Թրամփի կոչը համարվում է իրանական հակամարտությունում հաղթանակն ապահովելու նրա վերջին փորձ: Իրանում ինստիտուցիոնալ իշխանությունը ոչնչացնելու և այն էթնիկ տարածքային գծերով բաժանելու փորձերը՝ քրդերին ցամաքային գործողությունների մեջ ներգրավելով, մինչ այժմ անհաջող են եղել: Հիմա Թրամփը կոչ է անում զինաթափվել ԻՀՊԿ զինվորականներին՝ խոստանալով նրանց համաներում: Նա նաև կոչ է արել տարբեր երկրներում գտնվող իրանցի դիվանագետներին փախչել, քանի ուշ չէ: Այս կոչը նշանակում է, որ որոշ երկրներում Իրանի դեսպանները կարող են գերևարվել: Դե եթե կանոններ չկան, ուրեմն՝ առանց կանոնների:
Դոնալդ Թրամփը կոչ է անում Իրանի զինված ուժերի, ոստիկանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին վայր դնել զենքերը՝ խոստանալով «լիակատար անձեռնմխելիություն», եթե նրանք հրաժարվեն երկրի իշխող հոգևորական կառույցից։
Մարտի 5-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփը անվտանգության ուժերին հորդորել է կանգնել իրանական հանրությանը կողքին և օգնել տապալել 1979 թվականի Իրանական հեղափոխությունից ի վեր երկիրը կառավարող կառավարությունը։
Թրամփը նաև կոչ է արել արտերկրում տեղակայված իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել Իրանի ապագան ձևավորելուն. «Մենք կոչ ենք անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել մեզ ձևավորել նոր և ավելի լավ Իրան՝ մեծ ներուժով»:
Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իր «հրաշալի իսրայելցի գործընկերներին», որոնք ժամանակացույցից շուտ «շարունակում են ոչնչացնել թշնամուն և այնպիսի մակարդակներով, որոնք մարդիկ երբեք չեն տեսել»։
Թրամփը հայտարարել է, որ Իրանը « ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանություն չունի» և որ «նրանց բոլոր ինքնաթիռները չքացել են»։
Իրանի հզոր զինված ուժերը, որոնք վաղուց պատրաստվել էին այս պատերազմին, երաշխավորում են, որ այն կդառնա ճահիճ նրանց համար, ովքեր կորոշեն այն սկսել, գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին իր սոցիալական ցանցի էջում։
«Մենք երկու անգամ բանակցություններ ենք վարել ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ։ Երկու անգամ էլ մեզ վրա հարձակում է կատարվել բանակցությունների ընթացքում։ Այն ամբողջությամբ պատասխանատու է արյունալիության համար», – նշել է Արաղչին։