Հրապարակ․ Վենսին Արցախի մասին պատմելուց հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատում են պաշտոնից

  • 17:58 07.03.2026

Հրապարակը գրում է․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Նա դիմում է գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել, և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը:

Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ փետրվարի 10-ին Ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ նրան ուղեկցել է Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:

Գզոյանն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել նաեւ Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Թերթի տեղեկություննեևով, տնօրենին ազատելու բուն առիթը Արցախի թեմայի արծարծումն ու Վենսին Արցախի մասին գրքեր նվիրելն է եղել․ “Արցախը ջնջել փորձող իշխանությունը փրփրել է տնօրենի այս քայլից, որը դիտել են իրենց քաղաքականությանը հակադրվելու փորձ”:

Հիշեցնենք, որ Վենսի այցը Ծիծեռնակաբերդ տհաճ պատմությունով ավարտես․ սկզնից նրա սոցիալական ցանցի հաշվում հայտնվել է “ցեղասպանություն” բառը, հետո անհետացել։