
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է տարաժաշրջանային այս լարված իրավիճակում քարոզարշավով զբաղվել։ Այս մասին հայտնում է news.am-ը։
«Ամոթ, է, խայտառակություն է։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրություններ է լինելու, որովհետև վիճակը միջազգային, ընդհանրապես, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է։ Խաղաղությունից են խոսում, բայց հիմա որեւէ փաստաթուղթ չի գործում։ Հայաստանի իշխանությունները խոսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ հուշագիր չէ։ Մոտ ժամանակներս քարտեզը քաղաքական փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Հայաստանն Իրանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես ինչպես եղել է Խորհրդային միությունը»,– ասել է Բալասանյանը։