ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Թուրքիայի օդային տարածք մտած իրանական բալիստիկ հրթիռը

  • 18:29 09.03.2026

ՆԱՏՕ-ի ուժերը որսացել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռ, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ տարածքի վրա. նախարարությունը պարզաբանել է, որ ոչ ոք չի տուժել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, բայց նաև սպառնացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել ցանկացած սպառնալիքի դեպքում։