
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն լուրին, թե 2025 թվականին Ադրբեջանի ԶՈՒ-երը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Թորոսյանն այն որակել է կեղծ, իրականությանը չհամապատասխանող։
«ՀՀ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ»,- ասել է մամուլի քարտուղարն ու տեսանյութով ցույց տվել այն։
Այսօր ՊՆ-ի մոտ են գնացել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները և ներկայացրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրքորոշման վերաբերյալ տվյալներ՝ պահանջելով իշխանություններից պարզաբանումներ։
Փաստորեն, Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ինքնուրույն “դելիմիտացիա” է արել և թույլ տվել հակառակորդ կողմին զբաղեցնել նոր դիրքեր։