
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն X-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ իր հանդիպմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Ներառվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերը, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- նշել է թուրք պաշտոնյան»։
Ի՞նչ համագործակցություն կարող են ունենալ Հայաստանն ու Թուրքիան նշված ոլորտներում, եթե Թուրքիան կտրականապես հրաժարվում է բացել սահմանը Հայաստանի հետ, պահանջելով, որ Երևանը նախ “կարգավորի” հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և “հաստատի” սեփական տարածքը “խորհրդային” 29 հազ․ ք․ կմ սահմաններում։
Նման տարածքը կնշանակի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ներկայիս սահմանի հաստատում։ Դա թույլ կտա Էրդողանին 2028 թ․ նոր սահմանադրություն ընդունել և, առանց Կարսի պայամանագրի չեղարկման կամ երկարացման, լեգիտիմացնել Թուրքիայի ներկայիս հյուսիսային սահմանները՝ Կարսով, Արդաղանով և Սուրմալույով հանդերձ։ Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ Ալիևը արեց Նախիջևանի հանդեպ՝ ուղղակի փոխեց Նախիջևանի սահմանադրությունը։
Թուրքիան կարող է հաստատել իր սահմանները միայն Հայաստանի ձեռքով, ինչը հիմա պատրաստ է անել Փաշինյանը, որը 29 հազարանոց քարտեզը դոշին է խփել։ Այդ դեպքում Թուրքիան կարող է բարեհաճել համագործակցել Հայաստանի հետ, նույնիսկ ատոմային էներգետիկայի ոլորտում։
Ահա թե ինչ են քննարկել Բայրաքթարն ու Խութաթյանը։