
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ ոք չպետք է վարի կառավարությանից տարբերվող արտաքին քաղաքականություն։ Իսկ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է «ղարաբաղյան շարժման» վերջնական փակման վրա։ Փաշինյանը նշեց, որ դեռևս կան ուժեր, որոնք ցանկանում են վերակենդանացնել ղարաբաղյան շարժումը։ Օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը, ասաց Փաշինյանը․ նա անձամբ է լսել, որ պատարագի ժամանակ եկեղեցում հիշատակվում է Արցախի Հանրապետությանը։
Փաշինյանն այլևս չի անհանգստանում, որ Գարեգին Բ կաթողիկոսի անունը հիշատակվում է պատարագի ժամանակ. Փաշինյանը մեծահոգաբար մասնակցել է երկու պատարագի, որտեղ հիշատակվել է կաթողիկոսի անունը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2026 թ․փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաք հայտարարություն ընդունեց, որի մեջ Արցախի եկեղեցիները չեն հիշատակվել։
Այդ հավաքից հետո Փաշինյանը բանտից ազատ արձակեց քահանաներին և կաթողիկոսի հարազատներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանի և եկեղեցու միջև «հակամարտությունը» սկսվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը մասնակցեց Շվեյցարիայում կայացած ֆորումին և պահանջեց, որ միջազգային հանրությունը Եկեցեցուն մուտք ապահովի դեպի օկուպացված Արցախում մնացած եկեղեցիներ, որոնք Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։ Այս պահանջը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և աջակցվում ամենաբարձր մակարդակով։ Սաայն այն դեմ էր Բաքվի և Երևանի “նոր քաղաքականությանը”։
Եկեղեցական ժողովի ավստրիական հայտարարության մեջ Արցախի եկեղեցիների մասին հիշատակման բացակայությունը, ըստ երևույթին, բավարար չէր։ Հիմա Փաշինյանը պահանջում է, որ պատարագի ժամանակ Արցախը չհիշատակվի։ Կարելի է ենթադրել, որ դրա տակ պարզ պահանջ կա՝ Եկեղեցին պետք է հրաժարվի Արցախում անշարժ գույքւ հանդեպ իր իրավունքներից։
Ի՞նչ կորոշի եկեղեցին։
Օրերս Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, սակայն նույն օրը Խորհրդի աշխարհիկ անդամները կանչվել են հարցաքննությունների, և այդ պատճառով ժողովը ընդհատվել է։ Կարելի է ենթադրել, որ Խորհուրդը պետք է Արցախի եկեղեցիների հարցը կրկին մտցներ օրակարգ։
Նույն օրը Փաշինյանը Եվրախորհրդարանում մեղադրել է Եկեղեցուն, որ 2024-ին “ակտիվացրել է Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը”։ “Հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին”, ասել է Փաշինյանը Եվրախորհրդարանում։
Այս հայտարարությունը Եկեղեցու դեն նոր ալիքի նախապատրաստություն է, եթե, իհարկե, բոլորը հրապարակավ չհրաժարվեն Արցախից։ Արցախը բոլորի կոկորդում է մնացել և կուլ չի գնում։