Հայաստանի երկնքի և ցամաքի պաշտպանությունը և հիբրիդային պատերազմը

  • 17:59 14.03.2026

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զգուշացնում է /Ռուսաստանի/ կողմից Հայաստանում իշխանափոխության մտադրության մասին: Պաշտոնական Երևանը միլիոնավոր եվրոներ է ստանում եվրոպական երկրներից՝ Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, սակայն Հայաստանը շարունակում է հետևել ռուսական օրակարգին երկու հիմնական ոլորտներում՝ օդի պաշտպանություն և սահմանների ձևավորում:

Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ գրեթե բոլոր երկրները ենթարկվել են ինչպես պատահական, այնպես էլ դիտավորյալ հարվածների, Հայաստանում հարց են տալիս. արդյոք երկիրը պատրաստ է պաշտպանվել օդային հարվածներից և ո՞վ է վերահսկում Հայաստանի օդային պաշտպանությունը:

Դեռ մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը ստեղծվել է ռուս-հայկական օդային պաշտպանության համակարգ, որը վերահսկվում էր Մոսկվայում գտնվող ԱՊՀ ՀՕՊ կենտրոնից: Մասնագետները հղում էին կատարում այս փաստին՝ փորձելով պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանի օդային պաշտպանությունը չի գործել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

2023 թվականից հետո լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանը ՀՕՊ համակարգեր և այլ զենքեր է գնել Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Վերլուծաբանների մոտ հարցեր են առաջացել, թե արդյոք դրանք հաջողությամբ ինտեգրվել են հայկական ՀՕՊ համակարգին, արդյոք այդ ՀՕՊ համակարգերը դեռևս վերահսկվում է Ռուսաստանից, և ինչպես են Հայաստանի եվրոպացի գործընկերները վերաբերվում այս փաստին:

Չնայած Ռուսաստանի հետ «հիբրիդային պատերազմին»՝  Հայաստանի եվրոպացի գործընկերները աջակցում են Ռուսաստանի կողմից որոշված Հայաստանի սահմաններին և ԱՊՀ Ալմա-Աթայի հռչակագրին։

Երևանը որպես Հայաստանի սահմանները որոշող հիմնական փաստաթուղթ մեջբերում է 1975 թվականի խորհրդային քարտեզները։

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջերս այս մասին հայտարարել է Արման Թաթոյանի կուսակցության հարցմանը՝ 2025 թվականին Ջերմուկում և Վարդենիսում ադրբեջանական ուժերի առաջխաղացման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը մեջբերել է 1975 թվականի քարտեզները։

Ռուսական կողմը 2020 թվականից ի վեր հիշատակում է այդ քարտեզները, որոնք պահվում են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում։

Այսպիսով, Հայաստանը պայքարում է Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների դեմ՝ վստահելով նրան իր «անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»։