
Մարտի 23-ին Էջմիածնի «Մաչանենց տուն» մշակութային կենտրոնում կբացվի «Դիզակի գույները» միջազգային նկարչական 5-րդ սիմպոզիումի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպում է «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Հայ Միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
«Հադրութում սկիզբ առած «Դիզակի գույները» սիմպոզիումը այս տարի կազմակերպվել է արդեն հինգերորդ անգամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Սիմպոզիումին մասնակցել են 20 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իտալիայից, Ղազախստանից և Սերբիայից։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 23-ին՝ ժամը 16:00-ին՝ «Մաչանենց տուն» մշակութային կենտրոնում (հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36)», նշում են միջոցառման կազմակերպիչները։