1921 թ․ մարտի 15-16-ի երկու որոշիչ իրադարձություն

  • 11:16 16.03.2026
Մեր տարածաշրջանում ներկայումս կատարվող իրադարձությունները հաճախ համեմատում են 1921 թ․ հետ, երբ բոլշեվիկները գործարքի մեջ են մտել Թուրքիայում դեռ չճանաչված իշխանությունների հետ և կիսել Հայաստանը։ Հետագայում Խորհրդային Հայաստանում սկսել են սիստեմատիկ կերպով ազատվել հայերից և հայկականից․ “աթեիստական ինտեռնացիոնալի” քողի տակ ազգայնականությունն ու Եկեղեցին “օրենքից դուրս” էին հայտարարվում, հետագա մի քանի տասնյակ տարիներին ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերին ենթարկում են ռեպրեսիաների, հետո Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ուղարկում ամենաթեժ ճակատներ։ Սակայն Հայաստանը պահպանում է գոյությունը Հայկական լեռնաշխարհի մի փոքր մասի վրա, կորցնելով ուժերը։
1965-1988 թվականներին Հայաստանը սկսում է վերածնվել, 1991-1994 թ․ վերականգնում կորցվածի մի մասը, սակայն չի դիմանում հաղթանակի ծանրությանը։
2026-ի մարտին Հայաստանի ղեկավարությունը կրկին կոչ է անում բաց թոցնել “բալաստը”՝ Արցախը, Նախիջևանը, Արարատը, Եկեղեցին, ազգային իրավունքներն ու իղձերը։ Կառավարությունը համարում է, որ միայն առանց այդ “բալաստի” հայկական օդապարիկը կարող է վեր բարձրանա և պահպանի անկախությունը։ Սակայն առանց այդ “բալաստի” օդապարիկը՝ միայն փուչիկ է։
1921թ. մարտի 18-ին Ռուսաստանի և Թուրքիայի չճանաչված կառավարությունները առանց Հայաստանի ստորագրում են Մոսկվայի պայմանագիրը, սակայն փաստաթուղթը հրապարակվում է հետին ամսաթվով՝ մարտի 16-ին: Այդ պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի եւ Սուրմալուի շրջանները, Բաթումի շրջանի մի մասը, եւ ինքնավար հանրապետության կարգավիճակ էր ստանում Նախիջեւանի շրջանը՝ ցամաքային կապ ունենալով Թուրքիայի հետ:
Գիտնականներից ոմանք համարումեն, որ եթե այն ժամանակ Հայաստանը չդիմադրեր, Ռուսատանը, հնարավոր է, չնվիրեր Հայաստանի կեսը Թուրքիային։ Մյուսները ասում են՝ եթե չդիմադրեր, Հայաստան այլևս չէր լինի։
1921 թվականին Սողոմոն Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։