Բիզնես սկսելու նպատակով արցախցիները կարող են ստանալ պետական աջակցություն

  • 19:22 16.03.2026
🤝 Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։
🔻 Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
📌 Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին՝ գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։
Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով։