
Ծոցի երկրները Իրաքին կոչ են արել միջոցներ ձեռնարկել իր տարածքից սկսվող հարձակումները կանխելու համար, չորեքշաբթի հաղորդել է The National պարբերականը։
«Վեց երկրներ հայտարարել են, որ Իրաքի իշխանություններին կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Իրաքի տարածքից հարևան պետությունների դեմ խմբավորումների, աշխարհազորայինների և զինված խմբավորումների հարձակումները անհապաղ դադարեցնելու՝ եղբայրական հարաբերությունները պահպանելու և հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է պարբերականը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի հայտարարությանը։
Բացի դրանից, հայտարարության հեղինակները դատապարտել են «Հըզբոլլահի» անդամների և Իրանի հետ կապված այլ թաքնված բջիջների գործողությունները տարածաշրջանում։
Մյուս կողմից, Իրանը ռմբակոծում է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաները, որտեղից հարվածներ են հասցվում Իրանի տարածքին։
Մինչդեռ Իրաքում բազավորված քրդական կազմավորումները, որոնք կապեր ունեն ԱՄՆ և Իսրայելի հետ, հրաժարվել են մասնակցել Իրանում հնարավոր ցամաքային գործողություններին։
Իրաքը, որը երկար տարիներ պատերազմել է Իրանի հետ, չի կարող լինել և ԱՄՆ-ի, և Իրանի կողմը և, ըստ էության, կարող է պահանջել, որ ԱՄՆ-ը հանի իր բազաները երկրի տարածքից։