Սույն թվականի
ապրիլի 5- ին, սիրով հրավիրում ենք ներկա լինելու Մեսրոպ Սարիբեկյանի «Մենք ընտրեցինք ապրել» խորագրով լուսանկարչական անհատական ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու են Մեսրոպի և իր ընկերների՝ տարբեր ժամանակներում վիրավորում ստացած տղաների ապրելու և կյանքը շարունակելու կամքը ներկայացնող՝ Մեսրոպի կողմից նկարված լուսանկարներ։
Մեսրոպ Սարիբեկյանը մասնակցել է 44- օրյա պատերազմին 2020 թվականի հոկտեմբերի 8- ից մինչ նոյեմբերի 4-ը, մասնակցել մարտական գործողությունների Հադրութից մինչ Շուշիի մատույցներ, ծանր հրազենային վիրավորում ստացել նոյեմբերի 4-ին։
Մեսրոպ Սարիբեկյանը լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 5 տարի։ Աշխատում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում՝ որպես լուսանկարիչ։
Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 2025 թվականի ապրիլին՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Մենք ընտրեցինք ապրել» ցուցահանդեսի պաշտոնական արարողակարգը կսկսվի 15։00-ին։
Ցուցահանդեսի մանրամասները՝

Ապրիլի 5, 12:00–22:00

Աբովյան 16 | «Հայաստանի նկարիչների միություն», «Արա Սարգսյանի» անվան ցուցասրահ։