Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիների համար՝ հրատապ հարցերով!
Ի՞նչ անել, եթե ՔԿԱԳ-ն մերժել է ծննդյան վկայականի վերականգնման դիմումը:
Նոտարական կարգով ծննդյան գրանցման փաստը հաստատելու և պետական տուրքը փոխհատուցելու ի՞նչ հնարավորություններ կան և ինչպե՞ս օգտվել:
Ո՞րն է փաստաթղթերի վերականգնման ամենաարագ և արդյունավետ ճանապարհը:
Ինչպե՞ս դառնալ բնակարանային ապահովման ծրագրի շահառու, եթե անարդարացիորեն դուրս եք մնացել նախորդ աջակցության ծրագրերից:
Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել քաղաքացիության առցանց հայտը:
Սիրելի արցախցիներ, այս և այլ հրատապ իրավական հարցերի շուրջ անվճար թեմատիկ իրավաբանական խորհրդատվություն եմ կազմակերպում:
Ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին
Անի Պլազա հյուրանոց, «Գառնի» սրահ
Տեղերը խիստ սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում եմ գրանցվել նախապես՝ ուղարկելով ինձ նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր՝
• Անուն, ազգանունը
• Հեռախոսահամարը
Այս նախագիծը «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Commit Global-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից: