
Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է լինելու վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին եւ մարտահրավերներին դիմակայելուն։
2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։
Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձեւավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն եւ հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի եւ, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Խորհրդաժողովը համախմբելու է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների եւ երիտասարդների։
Օրակարգի առանցքային կետերն են՝
Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային եւ այլ նախաձեռնություններ։
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համադրող կազմ