Սարսափելի ավտովթար․ 6 զոհ, 2-ը երեխաներ

  • 15:27 10.04.2026

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ ապրիլի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից, որին զոհ են գնացել 6 մարդ։

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։

Կրկին նախնական տեղեկություններով ոչ միայն վիրավորներն են երեխաներ, այլ զոհերից երկուսը ևս։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։