Անգամ իրենց վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղ չեն գնում. Արեգ Քոչինյան

  • 15:22 13.04.2026

Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում, իսկ այդ ամբողջ խոսույթը ես գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց։ Ապրիլի 13–ին մամուլի ասուլիսում «Հայկական խորհուրդ» կազմակերպության ղեկավար, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության  հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը անդրադառձավ հարցին, թե Ադրբեջանում հանդիպումների ժամանակ քննարկե՞լ են արդյոք Ադրբեջանից հնչող 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու մասին թեզերը։

«Չկա աշխարհի երեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհի երեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300 000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։

Որովհետև մինչև այս պահը իրենք անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100 000 մարդ տեղափոխել, որը գտնվում է իրենց վերահսկողության ներքո»,–ասաց նա։