
Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել , բարձրացրել ենք գերիների և պահվող անձանց խնդիրները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, մամուլի ասուլիսում նշեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
«Այս հարցերի շուրջ մենք մեր հարցերն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը։ Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին, պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը։ Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել և այս հարցերը պիտի լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը պրոցեսի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։
Բնականաբար, իրենք էլ իրենց հերթին բարձրացրել են իրենց հետաքրքրող հարցերը, ականների պայթյունների արդյունքում վնասված, զոհված անձանց հարցերը, ինչպես նաև ադրբեջանցի անհայտ կորածների թիվը 1990-ականներին»,–ասաց նա։