ՀՀ Կենտրոնական բանկի որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Իինչպես հայտնում են ԿԲ–ից՝ որոշումը կայացվել է խորհրդի մարտի 29-ի նիստում:
Մինչդեռ Ամերիաբանկի հիմնական սեփականատեր համարվող Ռուբեն Վարդանյանը դեռ գտնվում է Բաքվի բանտում եւ, ըստ նրա որդու, ինքը չի ստորագրել բանկը վաջառելու որոշումը։ Դա կասկածի տակ է դնում գործարքի իրավականությունը, քանի դեռ հայտնի չէ Վարդանյանի ճակատագիրը։
Դրանից մեկ օր առաջ Բաքուն հետաձգել է Արցախի ղեկավարների “հարցազրույցների” հեռաարձակումը, որը նախատեսված էր մարտի 28-ին։ Թեկուզ անոնսում նշված չէր Ռուբեն Վարդանյանի անունը, ակնհայտ է, որ Կենտրոնական բանկի որոշումը ուղիղ կապ ունի Բաքվի որոշման հետ։
Հարցազրույցների հեռարձակման դեմ հանդես են եկել եւ հայկական, եւ միջազգային կառույցներ։ Մասնավորապես, Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։ «Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է, որ նրա եւ մյուսների հանդեպ Բաքուն կարող է “հաշվեհարդար տեսնել”։
Արդյո՞ք նման հայտարարությունը նշանակում է, որ Վարդանյանը հրաժարվել է “հարցազրույցից”, եւ նրա հանդեպ “հաշվեհարդար են տեսել”։ Եւ արդյո՞ք խոսքը վերաբերվում է նաեւ Ամերիաբանկին։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի պահանջում Արցախի ղեկավարների ազատագրումը բանտից, հակառակը՝ Արցախի “նոր” ղեկավարությանը մեղադրում է Արցախի “հայաթափման” մեջ։ Հիմա ՀՀ կառավարությունը ի դեմս ԿԲ-ի համաձայնություն է տալիս մի գործարքի, որը նույնիսկ անզեն աչքով “փրկագին” է հիշեցնում։
Ի՞նչ կհետեւի այս գործարքից հետո։
Ռուբեն Վարդանյանի գրասենյան այսօր տեսահոլովակ է տարածել, որը պատմում է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանն ուղված Վարդանյանի գործունեությանը: Հատուկ նշվում է, որ 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: