Փաշինյանը անդրադարձավ այն քննադատությանը, որ իրենց քաղաքական ուժի տեսակետները անընդտ փոխվում են։ «Քաղաքական առաջնորդությունը իմ ընկալմամբ անեւ հանրությանը եւ պետությունը ադապտացնելն է այն միջավայրում, որտեղ իր համար կենսական սպառնալիքներ կան»: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
“Մենք իսկապես անապատի միջով ենք անցնում եւ ես ունեմ զգացողություն, որ մենք այդ անապատի մեծ մասն անցել եմ եւ մենք դա միասին ենք անցել»,-ասել է նա:
Փաշինյանը անընդհատ խոսում է իր հատուկ առաքելության մասին՝ իրեն համեմատելով Մովսեսի, Պապ թագավորի, Հիսուսի կամ Գանդիի հետ։ Միևնույն ժամանակ, նա փորձում է «չվերադառնալ գետին», որտեղ ամեն ինչ ավելի պրոզայիկ է, եր իշխող կուսակցության առաքելությունը ուրվագծված է կուսակցության նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում։ Այս ծրագրից ցանկացած շեղում ինքնաբերաբար պետք է հանգեցնի վստահության քվեի քննարկմանը, հրաժարականի և նոր ընտրությունների նշանակմանը։ Սա է ժողովրդավարության իմաստը, որի մասին խոսում է Փաշինյանը։
Իշխող կուսակցությունը չի կարող “по ходу” փոխել իր առաքելությունները և քայլերը «հարմարեցնել» անվտանգության միջավայրին կամ այդ միջավայրը կառավարելու իր կարողությանը։
Փաշինյանի խոսքերը հուշում են, որ այս աշխարհում ամեն ինչ կարող է փոխվել՝ անվտանգության միջավայրը, առաքելությունը, քաղաքականությունը, պետական սահմանները, և միայն նրա իշխանությունն է կոնստանտ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: