Զավթիչները Ստեփանակերտի լքված շենքում, որիշի պատկանող տարածքում խանութ են բացել
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։
Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։
Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։
Բանաձևը շեշտում է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։
Կիրականացվի՞ այս բանաձեւը, հատկապես գույք ձեռք բերելուց հրաժարվելու մասով, դժվար է ասել։ Բայց Աբխազիայում վրացիների իրավունքների օգտին քվեարկած Հայաստանի կառավարությունը լավ կանի հոգ տանի Արցախի բռնագաղթված բնակիչների իրավունքների, այդ թվում սեփականության իրավունքի մասին։
Ամեն օր համացանցում հայտնվում են կադրեր Ստեփանակերտից, որոնցից դատելով, քաղաքի ամբողջ թաղամասեր են քանդվում, գույքը վնասվում ու յուրացվում է։ Արցախցիների սեփականության իրավունքը, որը հաստատված է Արցախի կառավարության կողմից, ուժը չի կորցրել՝ չնայած բնակչության տեղահանությանը և պետական կառույցների անօրինական «լուծարմանը»։
Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին՝ Արցախի ժողովրդի ունեցվածքի վերաբերյալ բանաձեւ ընդունելու պահանջով։ Հայաստանն ունի Արցախում մնացած ողջ ունեցվածքի ռեգիստրը, և հարցը միայն քաղաքական կամքն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: