Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական նախաձեռնությունը շարունակում է Հայաստանի տարբեր մարզերում ամառային ճամբարներ կազմակերպելու իր ծրագիրը։ Այս տարի արցախցի երեխաներ էլ են հրավիրված ամառային ճամբարներ։
Ինչպես տեղեկացրին Տաշիր համայնքի վարչակազմից, բուն Տաշիր քաղաքում և համայնքի գյուղերում Վորլդ Վիժն Հայաստանն արդեն կազմակերպել է ցերեկային ճամբարներ, որոնց մասնակցում են ինչպես տեղացի երեխաները, այնպես էլ Արցախից տեղահանվածների ընտանիքների երեխաները: Ամռան ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը նախատեսում է մի քանի ամառային ճամբարներ կազմակերպել այն համայնքներում, որտեղ բնակություն են հաստատել արցախյան ընտանիքներ։
Ինչպես նշում են Վորլդ Վիժն Հայաստանից, բացի հանգստից, երեխաները ձեռք կբերեն նաև առաջին բուժօգնության, սպորտային հմտություններ, թիմային աշխատանքի փորձ և այլն։
Արցախցի հազարից ավելի ընտանիքներ հաստատվել են Տաշիր համայնքում։ Նրանցից 0-ից 4 տարեկան 94 երեխա կա, 4-ից 10 տարեկան 194, 10-ից 18 տարեկան 124 երեխա։
Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարը Վիկտորյա Գրիգորյանի՝ Step1.am-ի համար Լոռի Մեդիա Տուր ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: