«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի ավարտվել, այն նոր է սկսվում, Երևանում աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն ասաց՝ որոշել են՝ նոր մեթոդաբանությամբ ու նոր մոտեցումներով հոկտեմբերից սկսում են ակտիվ պայքարի շրջանը։ Նրա խոսքով՝ սա լինելու է պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ «հաղթանակով երաշխավորված»։
Քաղաքականությունը պտուղներով է գնահատում, եւ այդ առումով Շարժման առաջին փուլի “արդյունքները” ակնհայտ են․ Կիրանցի հողերի հանձնման պահին շարժումը Երեւանում էր հավաքներ անում, թողնելով, որ “սահմանազատումը” հանգիստ իրականացվի։ Ոչ մի քաղաքական եւ իրավական պահանջ։ Հասարակական ամբողջ էներգիան ուղղվեց անպտուղ քայլերի, եւ բացի արցախցիներին թիրախավորելու իշխանության կողմից, ոչ մի արդյունքի չբերեց։
Հիմա հայտարարվում է երկրորդ փուլ, որի նախերանգը տվեց Անդրանիկ Թեւանյանը՝ Դոնբաս այցելելով եւ նույն հարթակի վրա դնլով Հայաստանն ու Դոնբասը։ Թեւանյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեվ խաղաղություն երաշխավորել, հավանաբար, Արցախում երաշխավորելու օրինակով։
Զուգահեռ՝ Ալիեւը Բաքվում հայտարարեց, որ Փաշինյանը լավ չի աշխատել եւ մինչեւ վերջ ի վիճակի չէ գնալ, նախագուշակելով «ռեւանշիստների» վերադարձը, այսինքն՝ զգուշացնելով Փաշինյանին, որ կարող է ԱՄՆ-ից վերադառնալ “ուրիշ” Հայաստան։
Նման տեմպերով Հայաստանում ընտրություններ էլ չեն լինի․ Պուտինն ու Ալիեւը Հայաստանում նոր «գուբերնատոր» կկարգեն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: