Մահացել է ռուս հայտնի կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գալուստ Պետրոսյանը, փոխգնդապետ էր, իսկ մայրը՝ Աննա Անտոնովան՝ բուժքույր։ Ծնողները հանդիպել են ռազմաճակատում՝ պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո նրանք բաժանվեցին, Դոբրինինը չէր շփվում հոր հետ։
Նա «Ազնիվ խոսք» հաղորդաշարում պատմել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ իր երաժշտական ունակությունները ժառանգել է հորից։
Դոբրինինը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի արվեստի տեսության ֆակուլտետը։ Ունի դուստր և թոռնուհի, ովքեր ապրում են ԱՄՆ-ում և շարունակում են ընտանիքի երաժշտական ավանդույթները։
Մոտ 1000 երգի հեղինակ է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: