ԱՄՆ-ում հայտարարել են Իրանում և Ուկրաինայում պատերազմները դադարեցնելու պայմանները

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը պետք է հասնի ուրանի հարստացման իր հզորությունների «նշանակալի» կրճատման՝ Միացյալ Նահանգների հետ յոթամսյա պատերազմն ավարտելու համար։

«Եթե դուք չեք ուզում միջուկային զենք, ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ մինչև 60% հարստացված վառելիք։ Եվ եթե դուք ցանկանում եք ցույց տալ միջուկային զենք չստեղծելու պարտավորություն, մի՛ արտադրեք բարձր հարստացված վառելիք։ Սա շատ կարևոր հիմնարար հարց է։ <…> Կարծում եմ, եթե նրանք ցանկանում են ցույց տալ միջուկային զենք չստեղծելու պարտավորություն, նրանք պետք է նշանակալի քայլեր ձեռնարկեն իրենց ուրանի հարստացման հզորությունների վերաբերյալ», – ասել է Վենսը։

Վենսը ընդգծել է, որ համաձայնության հասնելու իրավիճակը բարդանում է, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Իրանում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում նախագահ Մասուդ Պեզեշկիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, բայց, ինչպես նշում է Վենսը, պարզ չէ, թե որքան ազդեցություն ունեն նրանք Իրանի իշխանության կառուցվածքում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդում ունեցած ելույթի ժամանակ։

«Կհավատաք թե ոչ, բայց իրականում այն ​​մոտենում է [ավարտին]», – ասաց Թրամփը։

Նա հիշեցրեց, որ նախկինում կարծում էր, որ հակամարտության ավարտը համեմատաբար հեշտ կլինի, բայց «միևնույն է դա բավականին շուտով տեղի կունենա»։