Արցախյան փաստաբան Ռոման Երիցյան-ը տեղեկացրել է, որ Ալբերտ Առստամյանի գործը (խնձոր նետող պապիկի գործ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավորը՝ Արման Հովհաննիսյան, դատական նիստերը՝ դռնբաց։
Ա․Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։