ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանի իշխանություններից պահանջել է դադարեցնել «դավադրությունը» իր նախորդի՝ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, գրում են Politico-ն և The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է Թեհրանին, որ Վաշինգտոնը Թրամփի դեմ մահափորձը կդիտի որպես պատերազմական ակտ, հաղորդում է հրատարակությունը։
Ըստ Politico-ի՝ Իրանի կողմից սպառնալիքների են ենթարկվել ոչ միայն նախկին նախագահը, այլև ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Վերջին երկուսն այժմ գտնվում են իշխանությունների պաշտպանության ներքո։
Սպառնալիքները կապում են Թեհրանի ցանկության հետ՝ վրեժ լուծելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար, ով սպանվել էր 2020 թվականի հունվարին ԱՄՆ ավիահարվածի ժամանակ։
ՄԱԿ-ում իրանական առաքելությունը հայտարարել է, որ Թրամփին պետք է դատարանը պատժի Սոլեյմանիի սպանությունը պատվիրելու համար, իսկ Իրանին ուղղված մեղադրանքները դավադրությանը մասնակցելու վերաբերյալ անվանել են «անհիմն և չարամիտ»:
Թրամփը խնդրել է ԱՄՆ իշխանություններին ուժեղացնել իր անվտանգությունը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Մասնավորապես, թիմը պահանջել է Թրամփին ռազմական ինքնաթիռ տրամադրել թռիչքների համար, իսկ նրա նստավայրերի վրայով թռիչքներն ու նախընտրական հանրահավաքները սահմանափակել։ Բայդենը պատասխանել է՝ ասելով, որ վարչակազմը հանրապետականին կտրամադրի «այն ամենն, ինչ նրան պետք է»։
Թրամփի վրա արդեն երկու մահափորձ է տեղի ունեցել նախընտրական արշավի ժամանակ, և հաջորդը կարող է օգտագործվել որպես միջոց՝ Բայդենին ստիպելու պատերազմ հայտարարել Իրանին։ Իսրայելը, որին Թրամփն անվերապահորեն աջակցում է, ամեն ինչ անում է Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ հրահրելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: