Հայաստանից արտահանումը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 2,1 անգամ, սակայն Հայաստանում ուղղակիորեն արտադրված ապրանքների մատակարարումների աճը կազմել է ընդամենը 1,4%։
Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այս արդյունքը մասամբ բացատրվում է նրանով, որ վիճակագրությունը ներառում է ոսկին, որը մասամբ վերամշակվում է Հայաստանում, սակայն դրա արժեքի հիմնական մասը ձևավորվում է նրա սահմաններից դուրս։
Ներմուծումն այս ժամանակահատվածում աճել է 56.5%-ով, սակայն առանց վերաարտահանման նվազել է 5.2%-ով։
Նախարարը նշեց, որ առանց ոսկու վերաարտահանումը հաշվի առնելու՝ Հայաստանում հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը գրանցված 9-ի փոխարեն կկազմեր 6,4 տոկոս։
Փաստորեն, Հայաստանի կառավարությունն ընտրել է տնտեսական զարգացման «ինտենսիվ» տարբերակը՝ ոսկի է ներկրում մի երկրից եւ արտահանում մյուս երկիր։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: