Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ավելի վաղ step1.am-ն անդրադարձել էր հարցին, որ ծրագիրը ձախողվել է, քանի որ դիմումների թիվը մեծ չէ։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում կընդգրկվեն 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի մեկը։ Իսկ երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի մեկը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն օրերս լրագրողներին ասել էր, որ ծրագիրը վերանայվում է։
Step1.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկում են ծրագիրը փուլերով իրականացնելու դրույթը չեղարկելու հարցը։ Այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ծրագրին միանգամից կարողանան դիմել բոլոր արցախցիները։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: