Ցանկացած սոցիալական ամենափոքրիկ հարցի հիմքում սխալ քաղաքականությունն է, և ամենաչնչին սոցիալական հարցերը լուծվում են ճիշտ քաղաքականությամբ։ Շաբաթ օրվա ցույցին ընդառաջ՝ ուզում եմ ասել, որ մեր պահանջները պիտի լինեն մեր քաղաքական իրավունքների մասին։ Եթե մեր քաղաքական իրավունքները հարգվեն, մեր սոցիալական հարցերը կլուծվեն ավտոմատ։ Այնպես որ ցանկացած ամբիոն պետք է օգտագործվի մեր քաղաքական հարցերը բարձրացնելու համար։ Եթե մենք բարձրաձայնում ենք միայն սոցիալական հարցեր, ուրեմն ուղղորդվում ենք ոչ յուրային կենտրոններից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected]
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: