2022թ. դեկտեմբերին Տիգրան Պետրոսյանը մի խումբ ակտիվիստների հետ ռուս-ադրբեջանական կողպեքով փակված ճանապարհը բացելու բազմաթիվ փորձեր է արել:
Կա նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիր, որտեղ հստակ պարտավորություններ կան: Բայց ակնհայտ է, որ կողմերն իրենց պարտավորությունները չեն կատարում: Դիմելով ռուս “խաղաղապահներին”, Պետրոսյանն ասում էր, որ եթե դուք չեք կարողանում բացել ճանապարհը, մենք մեր կանանց, երեխաների հետ դա կանենք:
Դե ի՞նչ, բացեք փշալարերով, զրահամեքենաներով փակ ճանապարհը, եթե կարող եք, իսկ մենք այսպես կալաշնիկովներով կանգնած կնայենք, կարծես ասում էին ռուսները:
Այսօր բոլոր արցախցիներն ասում են, որ իրենց երազանքը՝ տուն վերադառնալն է, քաղաքական գոծիչներն ասում են, որ պետք է պայքարել վերադարձի, սեփականության իրավունքի համար: Կգա՞ հակառակ ուղղությամբ ճանապարհ բացելու փորձ անելու օր:
Մարութ Վանյան