
Անդրադառնալով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքն «Ուկրաինա դառնալն» է, Փաշինյանը հիշեցրել է ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորությունների չկատարման մասին։ «Ես իր հետ աշխատելու և շփվելու առիթ ունեցել եմ։ Բայց հիմա էդ «կսմիթները» ու սպառնալիքները ինչի՞ համար են։ Նույն տրամաբանությամբ ես էլ կարող էի, կամ որևէ մեկը կարող էր ասել, թե Հայաստանը նոր Ռուսաստանի չի ուզում վերածվել՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ում պայթյուններ են տեղի ունենում և այլն։ Հայաստանը Հայաստանն է և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվի։ Այն դառնալու է ավելի ու ավելի ինքնիշխան պետություն», — հայտարարել է Փաշինյանը։