Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը կրկին երկարացվեց 3 ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԲԴԽ-ից: Միքայել Արզումանյանը կալանավորված է 2022թ. սեպտեմբերի 1-ից:
Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: