
Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց վերացնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումը, որը գործում էր 2022 թվականից և նախատեսված էր տեղական արտադրողներին պաշտպանելու համար:
Այդ ժամանակ Հայաստան էր ներմուծվում էժան իրանական ցեմենտ, և ՀՀ կառավարության որոշումը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի միակ ցեմենտ արտադրող «Արարարտ Ցեմենտ» ընկերության սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի հետ կնքված գործարքով: Չորս տարի Ծառուկյանը պահպանեց ցեմենտի արտադրության մենաշնորհը, և Իրանից ներմուծումը գրեթե դադարեց: Սակայն, այն բանից հետո, երբ Ծառուկյանն այս տարի որոշեց առաջադրվել ՀՀ ընտրություններում, «գործարքը» խզվեց: Մի քանի ամիս առաջ «Արարարտ Ցեմենտը» խլվեց սեփականատիրոջից և այժմ ուղղակիորեն կառավարվում է պետության կողմից: Գագիկ Ծառուկյանը ձերբակալված է և հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել գործարանի նկատմամբ իր իրավունքներից: Գործարանն ինքնին այլևս չի կարողանում բավարարել պահանջարկը, ցեմենտի գները բարձրացել են, և սկսվել է դեֆիցիտ:
«Արարարտ Ցեմենտի» գործում ներգրավված են իրանցի գործարարներ, և ՀՀ-ում Իրանի դեսպանը անձամբ պաշտպանել է իրանցիների իրավունքները մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ երևույթին, Իրանը հույս ուներ վերականգնել ցեմենտի արտահանումը Հայաստան, սակայն դա ներկայումս լոգիստիկ առումով չափազանց դժվար է՝ հայ-իրանական սահմանի գերբեռնվածության և Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով։
Վրացի արտադրողները ևս կարող են որոշել իրենց արտադրանքի մի մասը արտահանել հայկական շինարարական ընկերություններին, հատկապես որ դա արդեն ավելի շահութաբեր է, քանի որ արհեստական պակասը բարձրացրել է գները Հայաստանում։
Բաքվի լրատվամիջոցները քննարկում են, թե արդյոք ադրբեջանական ցեմենտ արտադրողները կարող են լրացնել հայկական շուկայում դեֆիցիըը։ Ներկայումս Վրաստանը Ադրբեջանի ցեմենտի հիմնական արտաքին շուկաներից մեկն է։