Արցախցիները նոյեմբերի 1-ից կենսաչափական անձնագիր կստանա և չեն ազատվի պետտուրքից

Ղարաբաղից տեղահանված այն անձինք, ում ՀՀ քաղաքացիություն կշնորհվի նոյեմբերի 1-ից հետո, կանձնագրավորվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրով և պետական տուրքից չեն ազատվի։

Այդ մասին Step1.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ինչպես այսօր պարզաբանել է ՄՔԾ-ն, նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28650 դրամ։ Հին նմուշի անձնագրի պետական տուրքը 1000 դրամ է կազմում։