
Արցախցի իրավաբան Рафаел Мартиросян-ը գրում է․
ՀՀ ԱԺ պատգամավորների և Կառավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում հանդես եմ եկել իմ կարծիքով կառուցողական և վարչարարական մարտահրավերների առաջարկով, որն ուղղված է Արցախցիների սոցիալական աջակցության, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը։
Առաջարկիս էությունը կայանում էր հետևյալում.
Որպեսզի արցախցիւները ազատվեն բանկերի առաջ տոկոսային մեծ պարտավորություններից, առաջարկել եմ կիրառել այլ մոդուլային ծրագիր։ Ըստ այդմ՝ հիփոթեքային պայմանագիրը կնքվում է անմիջապես պետության հետ, իսկ առևտրային բանկը համակարգում հանդես է գալիս զուտ որպես ֆինանսական սպասարկող մարմին։ Դրա դիմաց պետությունը բանկին վճարում է ֆիքսված ծառայության վճար տարեկան 2%՝ ֆինանսական սպասարկումն իրականացնելու համար, որը թույլ կտա արդյունավետորեն նվազեցնել քաղաքացիների ֆինանսական բեռը/տարեկան 2% մասնագիտական գնահատականի կարիք ունի/;
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար պարոն Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրենց մտահոգությունն ու դիրքորոշումը, ըստ որի՝ նման մոդելի դեպքում պետությունը ստիպված կլինի ահռելի վարչարարական ծախսեր և ռեսուրսներ կատարել հիփոթեքային պայմանագրերի կատարման և դրանց հետագա հսկողության նկատմամբ։
Ընդունելով հանդերձ պարոն նախարարի մտահոգությունը վարչարարական բարդությունների և պետական ապարատի ծանրաբեռնվածության վերաբերյալ՝ կարծում եմ, որ այս հարցը դեռևս ունի լրացուցիչ քննարկման և տեխնոլոգիական լուծումներ գտնելու ներուժ։
Միջազգային փորձը հուշում է․
Պետության կողմից քաղաքացուն ուղղակի հիփոթեքային վարկավորման կամ պայմանագրերի կնքման մոդելն աշխարհում նորություն չէ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում տասնամյակներ շարունակ գործում են Նահանգային բնակարանային ֆինանսավորման գործակալությունները (HFAs), որոնք ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերի համար հանդես են գալիս որպես ուղղակի ֆինանսավորող։ Նմանատիպ հաջողված փորձ կա նաև Չիլիում, որտեղ պետությունը բնակարանային նախարարության միջոցով սոցիալապես խոցելի խմբերին տրամադրում է ուղղակի պետական ֆինանսավորում՝ նվազագույնի հասցնելով բանկային տոկոսների ազդեցությունը։ Իսկ վարչարարական բեռը չեզոքացվում է հենց առևտրային բանկերին սպասարկման պատվեր տալու միջոցով։
Իմ կարծիքով այս մոդելը կենսունակ է և չեզոքացվում է ռիսկերը պետությունում։ Տվյալ դեպքում պետության դերը փոփոխվում և հանդես է այն գալիս որպես երաշխավոր։ Եթե պետությունն է հանդիսանում հիմնական կողմ, բանկերի համար ռիսկերը հասնում են նվազագույնի, ինչը թույլ է տալիս էժանացնել գործընթացը։ Իսկ սոցիալական արդյունքը կայանում է նրանում, որ արցախցու տոկոսային բեռի բացակայությունը կտրուկ կմեծացնի ծրագրի հասանելիությունն ու հաջողության հավանականությունը։
Շնորհակալ եմ պարոն Թորոսյանին բաց և փաստարկված քննարկման համար։ Հուսով եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կգտնենք այնպիսի ոսկե միջին, որը պետության վրա չի դնի անհաղթահարելի վարչարարական բեռ, և ՛առավելագույնս ձեռնտու կլինի Արցախցիների համար։