Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում

Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը:

Նրա խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։