
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 5-8-ը երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 9-ի գիշերը և հաջորդող օրերին Լոռու, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2-ից -4, իսկ հողի մակերևույթին՝ -4-ից -6 աստիճան։
Նոյեմբերի 5-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ օրվա մնացած ժամերին՝ երկրի շրջանների մեծ մասում։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +7-ից +9, իսկ վաղը ցերեկը՝ +15-ից +17 աստիճան։