
Դատարանը քննարկում է Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու հարցը, և ի հայտ են գալիս մի քանի պատճառներ։
Առաջինը՝ Սահմանադրության հարցով ընդդիմությանը ճնշելն է կամ նման տպավորություն ստեղծելը։ Երկրորդ՝ Սամվել Կարապետյզնի կուսակցության պատրաստած՝ “Խաղաղություն առանց զիջումների” հայեցակարգի պատրաստվող շնորհանդեսն է։ Եւ երրորդ՝ ՀԷՑ-ի պետականացման առաջ ընկերության արժեքի հնարավորինս իջացնելը, իսկ իդեալում՝ զրույացումը։
Այս պահին դատարանի մոտ հավաքվել են Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Նրան և մի շարք այլ անձանց մեղադրանք է ներկայացվել ՀԷՑ-ին 64 մլրդ դրամի վնաս հասցնելու և “լվանալու” համար։
ՀԷՑ–ի սեփականատերը Սամվել Կարապետյանն էր, մարդը չի կարող ինքն իր ընկերությունից չարաշահումներ անել։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Փաշինյանը հայտարարեց՝ մենք կփորձենք համոզել ընդիմադիրներին, հիմա մեզ համոզում են, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք։ Այս ամբողջ պատմության հիմնական նպատակը համոզելն է»,–ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նաև ասաց. «Մեր հակառակորդ երկիրը մեզ հրամցնում է իր ուզած սահմանադրությունը։ Դուք մտածում եք, որ մեր խմբակցությունում կգտնվի մեկը, որը կողմ կքվեարկի թուրքերի սահմանադրությա՞նը։ Ես իմ թիմակիցներին ճանաչում եմ, իրենք բազմաթիվ բաների միջով են անցել։ Բոլորի վրա էլ ճնշումներ կան»։
Հարցին՝ այս պայմաններում որն է իրենց առաջարկը հանրությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Մենք ունենք հետաքրքիր առաջարկ, որը վաղը պետք է Սամվել Կարապետյանը կազմակերպեր։ Այսօր իրենք սա արեցին, որ դրա դեմը առնեն։ Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի։ Մի քանի ժամ սպասեք»։
2026 թ. հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստանը» առաջիկայում հանդես կգա «Խաղաղություն առանց զիջումների» առաջարկով։
«Այդ միջոցառումը հավաք չէ, այդ մասին մենք մեդիայով կներկայացնենք։ Այն կարևոր քայլ է լինելու ապագայում, որ մենք կարողանանք պահել մեր երկրի իրական անկախությունը, ինքնիշխանություն անելով իրենք ուրիշի պատվերով չկարողանան փոխել Սահմանադրությունը», ասել է Կարապետյանը:
«Հայաստանի Հանրապետությունը ԹՐԻՓՓ ճանապարհը, որ տալիս է Ադրբեջանին անցնելու համար, վաղաժամ է, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռ չի հաստատվել։ Երկրորդ, Տիգրանաշենն ու այլ տարածքներ չպետք է հանձնվեն Ադրբեջանին, երրորդը, որ ամենաաառանցքային հարցերից մեկն է, Սահմանադրությունն է։ Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, ուզում են ասել, թե մենք ոնց ապրենք, մեր նիստ ու կացնը ոնց պետք է լինի, որ մենք թույլ լինենք»։
«Մեր առաջարկն է ցույց տալ, որ մենք էլ զիջելու տեղ չունենք։ Հայաստանի թշնամին չի կարող մեզ հրամայել, որ մենք փոխենք Սահմանադրությունը»,-ասաց ընդդիմադիր Նարեկ Կարապետյանը։