
Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեքստում քննարկվում են երկու հիմնական լուծումներ, ասել է Դոնալդ Թրամփի փեսան և ԱՄՆ գլխավոր բանակցողներից մեկը՝ Ջարեդ Քուշները, գերմանական Axel Springer մեդիա ընկերության ղեկավար Մաթիաս Դյոպֆների վարած փոդքասթում։
Ըստ Քուշների՝ ամերիկյան կողմը գաղտնի քննարկում է «շատ գաղափարներ» ռուսական կողմի հետ։
«Ներկայումս կա մի մոտեցում, որի հաջողությունը ես չգիտեմ, բայց այն շատ տրամաբանական է թվում, և, կարծես, երկու կողմերն էլ պատրաստ են աջակցել դրան։ Քննարկվում են երկու լուծումներ։ Մեկը որոշակի սառեցում է, որը կհանգեցնի հրադադարի և խաղաղության։ Եվ երկրորդ առաջարկն այն է, որ Ուկրաինան, ըստ էության, կհրաժարվի ամբողջ Դոնբասից և, դրա դիմաց, կստանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցություն», – ասել է նա։