Սոցցանցերում և առօրյա մակարդակով երբեմն խոսվում է այն մասին, որ արցախցիներն արժանի դիմադրություն ցույց չեն տվել Ադրբեջանին և արագ հանձնվել են, իսկ սեպտեմբերին ռազմական գործողությունները շարունակվել են մեկ օրից էլ քիչ ժամանակ։ Կցանկանայի մի քանի պարզաբանումներ անել այս հարցում։
Սկզբից արժեր ուշադրություն դարձնել ուժերի հարաբերակցության վրա, երբ 100-120 հազար բնակչությամբ փոքրիկ Արցախը շրջապատված էր տասը միլիոնանոց Ադրբեջանով։ Պետական կաթվածահար ապարատի պայմաններում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի, տրանսպորտի և ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորության բացակայություն, ինչի հետևանքով եղել են մահեր, հղիների ուշագնացություններ և վիժումներ, մի խոսքով, Արցախը 10 ամիս գոյատևել է սպիտակ ցեղասպանության պայմաններում։ Նա կանգնած էր մենակ, առանց արտաքին նվազագույն օգնության։ Եվ այնուհանդերձ, ժողովուրդը չհանձնվեց, չխոնարհվեց թշնամու առաջ և չընդունեց նրա հացը, նույնիսկ երբ սովը սաստկացավ, տուժեցին երեխաներ, կանայք և ծերեր…
Արցախի ժողովուրդն արժանի դիմադրություն ցույց տվեց։ Արցախցիների տոկունությունն գնահատվել են Եվրոպայում և Ամերիկայում, և ԱՄՆ Կոնգրեսում են այդ մասին հիացած խոսել։
Մեր մարտիկներն էլ արժանիորեն դիմադրեցին։ Ադրբեջանի ավելի քան տասնապատիկ գերազանցության, գերժամանակակից սպառազինության և Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Բաքվին ամենայն աջակցության պայմաններում Արցախի պաշտպանության բանակի զինվորականները դաժան ու հանդուգն կռիվ տվեցին։
Ամենասովորական հրետանային զինատեսակներով, հակառակորդի լիակատար շրջափակման և օդային բացարձակ գերակայության պայմաններում, մեր զինվորներն այնպիսի վնաս հասցրին Ադրբեջանին, որ Բաքվում սկսվեցին ներքին հուզումներ։
Հասարակության ճնշման տակ Ալիևը ստիպված եղավ պայմաններում ընդունել 23 ժամում հարյուրավոր զոհերի և վիրավորների փաստը իր բանակի շարքերում։ Հաշվի առնելով Ալիևի հանրային քաղաքականության մարտավարությունը՝ կարող ենք հանգիստ ենթադրել, որ սպանված զինվորականների իրական թիվը հազարներով է հաշվում։
Սպարտան նույնպես ընկավ, բայց դա չեղարկեց սպարտացիների սխրանքը։
Արցախի ժողովուրդը ողջ մոլորակի հայության հետ միասին պետք է հավատարիմ մնա և շարունակի սուրբ պայքարը հանուն հայոց աշխարհի սուրբ կտորի՝ չնայած անհեռատես քաղաքական գործիչներին, ովքեր վախից անիմաստ զիջումների են գնում Ադրբեջանին։
Մենք մեր պատմության կրիտիկական շրջան ենք ապրում, բայց մութ շարանից հետո անպայման սպիտակը կգա։ Եթե ներքին տարաձայնությունների և խորացող պառակտումների փոխարեն միմյանց աջակցենք և ամուր կանգնենք մեկը մյուսի օգտին, այս իրավիճակից դուրս կգանք ավելի ուժեղ և կբռնենք ապագա հաղթանակների ճանապարհը։
Հայաստան, Արցախ և Սփյուռք. միասին մենք ուժեղ ենք և միասին կապահովենք, որ ամբողջ աշխարհը հաշվի նստի մեզ հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: