Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը պնդում է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները, մասնավորապես՝ Արցախին վերաբերող փաստաթղթերի տակ նրա ստորագրությունը կարելի է ամփոփել «առ ոչինչ» իրավական եզրույթի ներքո։
«Ալիևն անընդհատ խոսում է Փաշինյանի ստորագրության մասին։ Մենք ստորագրությունը համարում ենք «առ ոչինչ», մենք համաձայն չենք, և մեր հարցերը պետք է ինքներս լուծենք»,- Step1.am-ին ասաց Արցախի Հանրային խորհրդի և Համաժողովրդական շարժման շտաբի միջանցքի ապաշրջափակման նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը։
«Միայն այդ կերպ պետք է մեր իշխանություններին մոտենալ խնդրին և սկսել ինչ-որ բան անել Արցախի ապագայի համար։ Մենք անկախություն ենք հռչակել, ինչը նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի անկախ ու ինքնիշխան։ Արդեն կորցրել ենք 6-7 ամիս։ Ի վերջո, ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չէ, որ մեզ փակել է այստեղ։ Դեռ ուշ չէ սկսել ճիշտ գործել և դուրս գալ այն արատավոր շրջանից, որի մեջ անընդհատ մեզ խրում են»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին, թե ի՞նչն է խանգարում Արցախին ավելի ակտիվ լինել արտաքին քաղաքականության մեջ և անել կոնկրետ քայլեր, ակտիվիստն առանձնացրեց «մարդկային ռեսուրսների պակասը»։
Ավանեսյանը դրական է գնահատել Արցախի խորհրդարանի այսօրվա հայտարարությունը և հավելել, որ «Արցախի իշխանությունները» պետք է ակտիվորեն շարունակեն այն, ինչ սկսել են այսօր։