Ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ-ն խոստացել են խնդիրը լուծել ամենաբարձր մակարդակով

  • 22:30 29.07.2023

Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքից հետո այսօր ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարազատները Արցախի պետնախարարի և օմբուդսմենի հետ միասին հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։

Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդը սպասում էր Խաչատրյանի հարազատների և պետնախարարի վերադարձին։ Խաչատրյանի դուստրն ասաց, որ ԼՂՀ հրամանատարությունը, ինչպես նաև Կարմիր Խաչի ղեկավարությունը վստահեցրել են, որ ամենաբարձր մակարդակով միջոցներ կձեռնարկվեն Խաչատրյանի վերադարձի համար։