Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ մեր խորը մտահոգությունը հայտնեմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։
Պետքարտուղարը չի պնդել արցախցու առեւանգման անթույլատրությունը, միայն հիշեցնելով “երկխոսության մասին”։
Հիշեցնենք, որ այսօր լուրեր են եղել, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ հանդիպում է նախատեսվում եվրոպական քաղաքներից մեկում՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Ասվում է, որ երեկվա առեվանգումով Բաքուն փորձում է հայկական կողմին սիպել հրաժարվել երկխոսությունից։
Հիշեցնենք նաեւ, որ երբ հունիսի 28-ին Վաշինգրոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում էր տեղի ունենում, Ադրբեջանը անօդաչու սարքով հարվածել է հայկական դիրքերին Մարտունիում, որի հետետանքով 4 հայ զինվր է զոհվել։ Նույն օրը Արցախի խորհրդարանը կոչ է արել ընդհատել վաշինգտոնյան բանակցություննները եւ, ինչպես ասում են, հրաժարվել է Բաքվի հետ ուղիղ հանդիպումից։