ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Մարդու իրավուքների խորհրդում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, որը մասնավորապես անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Մեկնարկել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային  էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գործակալությունից, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով  էներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։

«Սա մեր կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է, որը կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնի անխափան գործունեության համար: Այս ծրագիրը  նախաձեռնվել է՝ ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր  բուժհաստատության  համար: Մենք  փորձելու ենք  ամեն ինչ անել՝  ծրագիրն իրականություն դարձնելու համար»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ աղբյուրի՝ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նույնպես խիստ հրատապ է համարում նման ծրագրի իրականացումը: «Գիտեք, որ հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է  Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, և  մենք ստիպված ենք հույսներս ներքին սուղ ռեսուրսների վրա դնել: Առջևում ձմեռ է, ու պիտի  փորձենք հաղթահարելով  շրջափակման ընթացիկ դժվարությունները՝ նաև պատարաստվել ձմռանը: Եվ շնորհակալ ենք, որ այս իրավիճակում մենակ չենք»,- նշում է Մհեր Մուսայելյանը:

Ծրագիրն իրականացվելու է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվել է առնվազն 1427 երեխա. ՀՀ ԱԳՆ

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա՝ տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտութոյւններից տուժած երեխաների մասին զեկույցը:

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։ Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջև, թույլ չենք տալու մեր ազգային ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ ևս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որևէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի, առանձին անձինք և շրջանակներ իրավասու և լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը։
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր հայրենակիցներին։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական» խմբակցություն
04․07․2023թ․
Ստեփանակերտ

Իրանի եւ Ադրբեջանի սահմանի Ռեշտ-Աստարա հատվածը կկառուցի Ռուսաստանը

Ռուսական ընկերությունը շուտով համաձայնագիր կստորագրի Իրանի հետ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցման վերաբերյալ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինը։ Սակայն նա չի հայտնել ընկերության անունը։
Լևիտինը հավելել է, որ «Հյուսիս-Հարավն» հնարավորություն է Ռուսաստանի համար արտահանել իր լրացուցիչ բեռները, հատկապես «դա վերաբերում է սննդին»։
Նրա խոսքով, միջանցքի ողջ տարածքում փոխադրումների տոննաժը ներկայումս կազմում է 15 մլն տոննա։ Սակայն, ըստ Լեւիտինի, այն ապագայում կկրկնապատկվի՝ «երկրորդ փուլում»՝ հասնելով 30 միլիոն տոննայի։
2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը փաստաթղթեր են ստորագրել Հյուսիս-Հարավ-արևմտյան երկաթուղու վերջին իրանյան հատվածի ավարտի մասին՝ Ադրբեջանի տարածքով:

Ստոլտենբերգը եւս մեկ տարի կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի հայտարարությունը, դաշինքը համաձայնել է երկարաձգել ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։

Դաշինքի անդամները որոշել են փորձառու առաջնորդին պահել մի իրավիճակում, երբ «դաշինքի շեմին պատերազմ է մոլեգնում», նշում է գործակալությունը։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր 2022 թվականի սեպտեմբերին, սակայն երկարաձգվեց մեկ տարով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով: Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը նոր ժամկետով։

Ախտորոշումը դատավճիռ չէ, այլ ուժեղ լինելու պատճառ

Վլադիսլավ Ավագյանը ծնվել է Բաքվում։ 1988թ. նա հինգ տարեկան էր, երբ Ավագյանների ընտանիքը, ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, ենթարկվեց բռնի տեղահանման։ Նրանք ստիպված էին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։

Վլադիսլավի մոտ ծնված օրվանից ախտորոշվել է ուղեղային կաթված՝ մկանային ֆունկցիայի խանգարում։ Չորս վիրահատության է ենթարկվել։ 1990 թվականի սկզբին Վլադիսլավն ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ, ինչպես ինքն է պնդում, արմատներն են ձգել դեպի հայրենիք։ Վլադիսլավի հայրը Մարտունու շրջանի Ննգի գյուղից է։

Ստեփանակերտում Վլադիսլավը երկար վերականգնողական շրջան էր սպասում։ Բաքվում բժիշկները պնդում էին, որ Վլադիսլավը ողջ կյանքում գամված է լինելու հաշմանդամի սայլակին, սակայն նրա մեծ կամքի ու վճռականության, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների ջանքերի և հարազատների հսկայական աջակցության շնորհիվ նա ոտքի կանգնեց։

Ավարտել է Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան թիվ 3 դպրոցը, միաժամանակ սովորել է Կոմիտասի անվան երաժշտական ​​դպրոցում՝ դաշնամուրի դասարանում, որն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև 2002-2007 թվականներին սովորել է Երևանի պետական ​​համալսարանում՝ սոցիոլոգիայի, սոցիալական ոլորտում կառավարում մասնագիտությամբ։

Գրում է բանաստեղծություններ, երաժշտություն։ 2019 թվականից աշխատում է Վերականգնողական կենտրոնում՝ որպես սպորտային հրահանգիչ։ Վլադն իր դրական վերաբերմունքով վարակում է ոչ միայն կենտրոնի հաճածորդներին, այլեւ իր գործընկերներին։

Արսեն Աղաջանյան

Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում 5 անօդաչու սարք են խոցվել, դեպի Վնուկովո թռիչքները վերահղվել են

Նոր Մոսկվայում չորս անօդաչու թռչող սարք են խոցվել, որոնցից մեկի բեկորներից հրդեհ է բռնկվել կենցաղային շենքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը։

«Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումները Նոր Մոսկվայի երեք գյուղերում: Դրանցից մեկի ընկած բեկորներից հրդեհվել է կենցաղային շինություն։ Ոչ ոք չի տուժել»,- ասել է աղբյուրը։ Նա հավելեց, որ հրդեհը տեղայնացվել է, հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ բոլոր անօդաչուները եղել են ավիացիոն տիպի և վաղ առավոտից ուղղորդվել են դեպի Մոսկվա։ Եվս 1 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Telegram Channel Shot-ը հայտնում է, որ Մոսկվայի մերձակայքում խփված անօդաչուներից մեկը կամ դրա բեկորներն ընկել են Կրիվոշեյնո գյուղի կենցաղային շենքի վրա. շենքը հրդեհվել է.

Ալիքը հրապարակում է հրդեհի տեսանյութն ու լուսանկարները։

Կրիվոշեյնո գյուղը մոտ է Վնուկովո օդանավակայանին, ինչպես նաև մյուս բնակավայրերը, որտեղ երեքշաբթի առավոտյան պայթյուններ են գրանցվել։

Մինչդեռ մոնիտորինգային ալիքները հայտնում են, որ «Վնուկովո» օդանավակայանը վերահղում է թռիչքները դեպի Մոսկվայի այլ օդանավակայաններ։ ՌԻԱ Նովոստի գործակալությունը գրում է, որ օդանավակայանը պաշտոնապես հայտարարել է «տեխնիկական պատճառներով ինքնաթիռների ընդունման և բաց թողնման սահմանափակումների մասին»։Կուբինկան «Վնուկովո» օդանավակայանից ուղիղ գծով 36 կիլոմետր է, այն հատվածում, որտեղ, ըստ ռուսական գործակալությունների, այսօր առավոտյան երկու անօդաչու թռչող սարք են խոցել։

Կուբինկայում կա ավիաբազա, բացի այդ, այնտեղ տեղակայված է օդադեսանտային զորքերի բրիգադ։

Ռուսական ՏԱՍՍ պետական ​​լրատվական գործակալությունը հավելում է խոցված անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկություններին՝ ըստ այդմ՝ եւս մեկը խոցվել է Կալուգայի շրջանում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայից 10-15 կիլոմետր հեռավորության վրա խփված երկու անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդում են բազմաթիվ ռուսական աղբյուրներ։

Առանցքայինը՝ միջազգային երաշխիքներն են. հայկական կողմը պետք է պնդի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ «Մենք հավատում և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն դա հնարավոր դարձնելու համար։ ԱՄՆ-ը կարծում է, որ սա ճիշտ մոտեցում է»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ կողմերը պետք է միասին աշխատեն՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Եվ նրանք հայտարարեցին համապատասխան երաշխիքների անհրաժեշտության մասին։ «Մնում է գտնել դրա ճանապարհը», – ասաց Քուինը:

Փաստորեն, ԱՄՆ-ն ասում է, որ համաձայն է «ինտեգրմանը», բայց մեկ կարևոր պայմանով՝ եթե լինեն «համապատասխան երաշխիքներ»։ Երաշխիքների ձևաչափը առանցքային հարցն է։ Ավելին, երաշխիքների բացակայությունը «երաշխիք» է, որ Բաքվին ու Մոսկվային ձեռնտու «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի։

Բաքուն մերժում է ցանկացած տեսակի միջազգային երաշխիք՝ լռելյայն համաձայնելով ռուսական ռազմական ներկայության հետ։ Սակայն Բաքուն և Մոսկվան չեն թաքցնում, որ ռուսական ներկայությունը միտված է միայն հայկական կողմի «վրեժը» կանխելուն. Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը աչալուրջ հետևում է հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին։ Ինչ վերաբերում է ռուսական «երաշխիքներին», ապա պատերազմից հետո տարածքների կորուստը, ռուս զինվորականների ներկայությամբ հայ զինվորների գերեվարումը, միջանցքի փակումը, ռուս գեներալի օգնությունը՝ Հաքարի կամրջի վրա Ադրբեջանի դրոշը տեղադրելու հարցում շատ բան են ասում ռուսական երաշխիքների մասին։

Բայց Բաքուն մերժում է այլ երաշխիքներ։ Արարատ Միրզոյանը, խոսելով երաշխիքների մասին, ասել է, որ «միջազգային հանրության ներկայացուցիչների, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայությունը երկրի վրա անհրաժեշտ կլինի, նույնիսկ Ղարաբաղում խաղաղապահների կարիք կա»։

Քանի դեռ երաշխիքների հարցը չի լուծվել, խաղաղ պայմանագիր, խաղաղություն, երկխոսություն չի լինելու։ Բաքուն չի քննարկում երաշխիքների հարցը՝ սպառնալով, եթե Հայաստանն ու ԱՄՆ-ն պնդեն, դուրս գա բանակցություններից և հարցը լուծի ուժային ճանապարհով։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը գրել է, որ «Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ պետական ​​հեռուստատեսությամբ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին, առցանց հարցումը, որում 83%-ը պատասխանել է այո, դրա վկայությունն է»: Նա նշեց, որ սա թշնամանքի բացահայտ դրսեւորում է, որը միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի։

Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը կանխել նոր ուժային գործողությունը։ Դատելով միջազգային դերակատարների ակնարկներից՝ նրանք չեն հասկանում հայկական կողմերի դիրքորոշումը, որոնք ուղղակիորեն չեն դիմում Բաքվի ռազմական գործողությունները կանխելու աջակցության համար։ Արևմտյան քաղաքական գործիչները անուղղակիորեն մեղադրում են Փաշինյանի կառավարությանն ու Արցախի իշխանություններին միջազգային հարթակներից հեռու մնալու և Ռուսաստանից տոտալ կախվածության մեջ։

Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «անցյալ ամիս ԱՄՆ միջնորդությամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի երկխոսության առաջարկ է եղել։ Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք պետք է քննարկվեին, իրականում Ադրբեջանի կողմից պարտադրված օրակարգն էր, որի մասին Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խոսում է, իբր, սա ինտեգրացիոն գործընթաց է»։

Արցախի իշխանությունները իրավացիորեն հայտարարում են, որ չեն ցանկանում խոսել Ադրբեջանին ինտեգրվելու մասին, մինչդեռ չեն առաջարկում սեփական օրակարգը և չեն դիմում միջազգային երաշխիքների պահանջով միջազգային կազմակերպություններին։ Հնարավոր է, որ Ստեփանակերտը դա չի անում ռուսական կողմի ճնշման պատճառով։ Անցյալ ամիս ռուսական մամուլում տեղեկություններ եղան, որ «ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ Ղարաբաղին ուժի կիրառմամբ սպառնալով», ինչին Մոսկվան կոշտ արձագանքեց՝ մեղադրելով Արցախի արտգործնախարարին. Սերգեյ Ղազարյան.

Միաժամանակ, ինչպես գրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս նամակով դիմել է Պուտինին։ Պետրոսյանը նշեց, որ պատերազմից հետո արցախցիները հավատացել են Պուտինի երաշխիքներին և այժմ սպասում են նրա արձագանքին, հակառակ դեպքում…

Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ելույթ էր ունեցել Արցախի խորհրդարանում, ասել է, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի է, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել հրաժարվել դրանից։ Դա կարելի է իրականացնել, եթե չտրվենք ճնշմանը։ «Մենք կրկին ընտրության առաջ ենք՝ հարմարավետությո՞ւն, թե՞ պայքար մեր ապագայի համար, մենք չենք համաձայնի երկխոսությանը Բաքվում, քանի որ դա լինելու է բացառապես վերաինտեգրման թեմայով»,- ասել է նա՝ նշելով, որ ստիպված ենք լինելու դիմանալ դժվարություններին։ Նա չի խոսացել երրորդ երկրում ԱՄՆ միջնորդությամբ հանդիպման եւ միջազգային երաշխիքների մասին։

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել․ Բաքվում բնակիչները լքել են տները

Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Բաքվում ուժգին ցնցումներ են զգացվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։

APA գործակալությունը, վկայակոչելով հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայությունը, հայտնում է, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։

Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետության բնակիչները երկրաշարժ են զգացել, որը տեղի է ունեցել Դերբենտից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Մագնիտուդը 5,9 է։

Կկարողանա՞ն Շուշիի շրջանի երեխաները կազմաերպված հանգստանան այս ամառ

Արցախում ամառային արձակուրդները եռում են. քննություններն ու թեստերն անցան, եղանակը բարելավվում է, որոշ հիմնադրամներ ու կազմակերպություններ կազմակերպում են ժամանցային, մշակութային կամ մարզական ճամբարներ դպրոցականների ու ուսանողների համար։

Չնայած շրջափակմանը, երեխաները ակտիվ հանգստի կարիք ունեն, ասում է կառավարության նռրկայացուցիչը։ Բայց ինչպե՞ս է կազմակերպվելու Շուշայի շրջանի գյուղերի երեխաների հանգիստը։

Եղծաող համայնքի դպրոցի տնօրենի խոսքով՝ երեխաները մնում են գյուղում, պարզապես խաղում են կամ օգնում  ծնողներին տնային գործերում։

«Երեխաներին ճամբար տանելը հեշտ է: Բայց ո՞վ կերաշխավորի, որ ճամփորդությունն ապահով կլինի, մի օր նորից ճանապարհը չփակվի, եւ երեխաները չեն կարողանա վերադառնալ։ Ես ռիսկ չեմ անի ստանձնել երեխաներին Ստեփանակերտի ճամբար տանելու պատասխանատվությունը»,- խոստովանեց Լենա Իշխանյանը։

Եթե ​​ԿԳՆ-ն ցանկանում է հենց գյուղում կազմակերպել երեխաների համար ճամբար, ապա ծնողները դրականորեն կընդունեն, ուսուցիչներն էլ սիրով կօգնեն»,- ասաց նա։

Մեր ինքնորոշման իրավունքն անքակտելի է, բայց զրկանքներն առջևում են. Արայիկ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ելույթ է ունեցել Արցախի խորհրդարանում, չափազանց անկեղծ էր՝ հատկապես հաշվի առնելով, որ նրա ելույթը հեռարձակվում էր ուղիղ եթերում։ Այսինքն՝ նա խոսել է ոչ թե պատգամավորների, այլ ողջ հայ հասարակության հետ։

Հակիրճ, թեզերը հետևյալն են.

Բաքուն ամեն ինչ կանի մեզ վրա ճնշում գործադրելու համար, առաջին հերթին՝ պառակտում մտցնելով

Պետք է պատրաստ լինենք զրկանքների՝ ձմռանը գազ չի լինի, հոսանքը, մնացած ամեն ինչը հայտնի չէ

Բայց այս դժվարությունները իզուր չեն. այո, ամեն ինչ լավ կլինի, եթե դիմանաք դժվարություններին և չզոհաբերեք մեր ապագան՝ հանուն կոլայով հարմարավետության։

Ինքնորոշման իրավունքն անօտարելի է, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել հրաժարվել դրանից

Դա կարելի է իրականացնել, եթե չտրվենք ճնշմանը և գործենք համակարգված։

Նույնը 1988-ին էր, երբ մարդիկ հարմարավետության և ինքնորոշման մեջ ընտրեցին պայքարը, զրկանքները և հաղթանակներ տարան, որից հետո սկսեցին հաշվի նստել մեզ հետ

Հիմա հաշվի չեն նստում, քանի որ մենք թույլ ենք

Մենք կրկին ընտրության առաջ կանգնեցինք՝ հարմարավետությո՞ւն, թե՞ պայքար մեր ապագայի համար

Մենք չենք համաձայնի Բաքվում երկխոսության, քանի որ այն լինելու է բացառապես վերաինտեգրման թեմայով

Մինչ այդ պետք է բանակն ու պետական ​​կառույցները ցրել, գնալ Բաքու, հետո, գուցե, գազ ու լույս տան ու թույլ տան, որ որպես Ադրբեջանի քաղաքացի գնաննք-գանք Հայաստան։

Համաձա՞յն ենք այս պայմաններին։