Մերի Գրիգորյանը գրում է․
Առավոտյան Վերածննդի հրապարակում կրակող “անսթափ” մարդն օդ է կրակել և, ասում են, ասել է
“Հաց տվեք տանիմ տամ խոցս”
Առաջին միտքը որ ծագում է` 5։30 ինչո՞ւ էր անսթափ, որովհետև արցախցին ամբողջ գիշեր չի քնում` անց է կացնում հացի, կաթնամթերքի հերթերում, եթե մի քանի րոպե փորձում ես ննջել, չես կարողանում այն մտքերից, թե՞ ինչ վիճակում են մեր առևանգված մեծահասակ տղամարդիկ Վագիֆն ու Ռաշիդը, չես քնում, որովհետև թշնամին 10 կմ ի վրա է։
Եվ հարց է, արդյո՞ք կրակող տղամարդն անսթափ էր ոգելից խմիչքից, թե՞ գիշերներով անքուն մնալուց։