Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ավտոբուսներ են հայտնվել, որոնցով խաղաղ երթ պիտի անցկացվի՝ Բեչձորի միջանցքը ապաշրջափակելու համար։ Ակցիայի նախաձեռնողը Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբն է։
Ամեն երեկո Վերածննդի հրապարակում Շարժումը գրանցում է երթի մասնակից դառնալ ցանկացողներին։ Օրը կորոշվի անհրաժեշտ թվով մարդկանց հավաքելուց հետո։