Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Դա կհակասի մեր՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին… Մենք շարունակում ենք չափումներ կատարել ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ պարզաբանելու համար, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում, որտեղ մենք մտահոգություններ ունենք։ Մեզ մտահոգում էր վերջին շրջանում լրագրողների բերման ենթարկելու միտումը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նախկինում ասել եմ այս ամբիոնից: Եվ մենք նաև շարունակում ենք նրանց հետ ներգրավվել Հայաստանի հետ կայուն խաղաղության որոնումներում, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

ВВС. Ո՞վ կարող է պաշտպանել Ադրբեջանում հայերի իրավունքները, հատկապես եթե նրանք բանտում են

BBC

Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, ովքեր ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին. Ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս և այլ հարցերի մենք փորձեցինք պատասխանել այս տեքստում:

«Հայրիկը, ինչպես բոլորը, անձնագրային հսկողություն էր անցնում, երբ անձնագիրը ստուգման տարան, և դա երկար տևեց,- հիշում է ղարաբաղցի փախստական ​​Ծովինար Խաչատրյանը,- որոշ ժամանակ անց ադրբեջանցիները մոտեցան մեզ և ասացին, որ նրանք մի քանի հարց ունեն տալու հորս»։

Թե կոնկրետ քանի հայ կա ադրբեջանական բանտերում, հայտնի չէ։

Նրանց թվում կան զինվորականներ (ադրբեջանական լրատվամիջոցներում նրանց հաճախ ահաբեկիչներ են անվանում), քաղաքացիական անձինք, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդամներ։ Տարածաշրջանի ինքնահռչակ իշխանությունները հայտարարեցին իրենց լուծարման մասին, իսկ Ադրբեջանի անվտանգության ուժերը ձերբակալեցին նախկին նախագահներից երեքին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

Նրանց առաջադրվել է լուրջ մեղադրանք՝ կապված ահաբեկչության հետ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) համատեղ հայտարարության մեջ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրի տարածքը ականապատելու, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու, ապօրինի զենք ներմուծելու և ադրբեջանական քաղաքները գնդակոծելու մեջ։

Իսկապես, 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ բազմաթիվ դիտորդների, երկու կողմերն էլ, ի թիվս այլ բաների, կրակել են քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, բացի այդ, և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատերազմում կասետային զինամթերք են օգտագործել։

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է նախկին նախագահների և նախկին ԼՂՀ ղեկավարության այլ անդամների կալանավորումը։

Ձերբակալված ղարաբաղցի հայ քաղաքական գործիչների խմբի մեջ առանձնանում է ռուս ականավոր գործարար Ռուբեն Վարդանյանը, ով միայն անցյալ տարի եկավ Ղարաբաղ, որտեղ մի քանի ամսով դարձավ պետնախարար։ Նա և չճանաչված ԼՂՀ այլ ղեկավարներ ձերբակալվել էին այս տարվա սեպտեմբերին Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթի ժամանակ։

Վարդանյանի կալանավորումը տպավորիչ տեսք ուներ, այն ակտիվորեն քննարկվում էր ադրբեջանական սոցցանցերում։ Լուսանկարներից մեկում Վարդանյանը կանգնեցվում է սահմանապահների կողմից, երբ նա փորձել է անցնել Լաչին քաղաքի մոտ գտնվող անցակետով։

Այնուհետև տեսանյութում գերծանրաբեռնված 55-ամյա Վարդանյանին, առանձնապես վտանգավոր հանցագործի նման, ձեռքերը մեջքին փաթաթած ու գետնին կռած առաջնորդում են Պետական ​​անվտանգության ծառայության շենքի միջանցքով։

Ամբողջական տեքստը

Սոցիալական մեդիա  մարքեթինգի  դասընթացներ  արցախցիների համար

Դեկտեմբերի 5-ին մեկնարկեցին Սոցիալական Մեդիայի Մարքեթինգի (SMM) դասընթացները ՀԱՀ Բաց կրթության հետ։ Արագորեն տրանսֆորմացվող աշխատաշուկայում արցախցիները փորձում են ֆրիլանս կամ հեռավար աշխատանքներ գտնել, ինչն ավելի ձեռնտու է ստեղծված իրավիճակով պայմանավորված: Կրճատվում են տարածքի վարձակալման, կոմունալ ծախսերը, խնայվում են տրանսպորտի համար նախատեսված գումարն ու ժամանակը: ՍՄՄ-ը մրցունակ, պահանջված, եկամտաբեր ֆրիլանս մասնագիտություններից է: Աշխատանք գտնելու համար փորձ է անհրաժեշտ, որն էլ արցախցիները ձեռք են բերելու օնլայն դասընթացների միջոցով:

Դասընթացները տրամադրելու են  անհրաժեշտ գիտելիքներն ու գործիքները ոչ միայն սոցիալական մեդիայի մարքեթինգի հիմունքներին տիրապետելու, այլ նաև այն գործնականում կիրառելու համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են հիմնական մարքեթինգային հիմունքները, թվային մարքեթինգի հիմունքները, սոցիալական մեդիայի ալգորիթմները, կոնտենտի ստեղծման գործիքները, գովազդների ստեղծման և կառավարման առանձնահատկությունները։

Դասընթացը հագեցած է լինելու գործնական աշխատանքներով, ինչն էլ ավելի է ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Մարզաբնակ արցախցիների համար գործում է հավելյալ զեղչ: Դասընթացների լեզուն հայերենն է: Անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ մեկ ամսվա ընթացքում:

Ոչ ստանդարտ դասընթացների սկզբնական շրջանում ուսոումնասիրվելու են մարքեթինգի հիմքերը: Հեղինակային դասընթացները պարունակում են օգտակար նյութերի հղումներ, տարիների ընթացքում մշակված ֆայլեր, մասնագիտական տերմինների բառարան:

Step1.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք արհեստական բանականությունը կարող է լրիվությամբ փոխարինել SMM-ին, դասընթացավարի պատասխանը բացասական էր:

Մարքեթինգը հիմնված է էմոցիաների, մարդկային ռեսուրսների վրա, իսկ արհեստական բանականությունը դեռևս զուրկ է դրանցից: Դրական տեսանկյունից արհեստական բանականության գործիքների կիրառումը օգնում է պրակտիկայում: Առաջընթաց գրանցելու հարցում պարտադիր պայման է մարդկային գործոնը:

 

Տաթև Ազիզյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ՀՀ-ում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել 2023 թ. դեկտեմբերի 11-ից: Այս դեպքում անձի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, իսկ աշխատանքային կամ զինվորական ստաժը կպահպանվի նույնությամբ:

2023 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թ. հունիսի 1-ը դիմումները կարող են ներկայացնել առցանց եղանակով՝ www.socservice.am կայքէջի միջոցով: Ընթացակարգերը պարզեցված են. առցանց դիմումին փաստաթղթեր կցելու կարիք չկա:

Այն դեպքում, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, ապա հարկ է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա 2023 թ. դեկտեմբերի 11-ից հաշված՝ 3 ամսվա, իսկ կերակրողին կորցնելու հիմքով նպաստի դեպքում՝ 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում, կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:

Եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, սակայն կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ՝ օրենսդրությամբ սահմանված եռամսյա, իսկ վեցամսյա ժամկետները ևս հաշվարկվելու են 2023 թ. դեկտեմբերի 11-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը նշել է, որ այն դեպքում, երբ անձը ԼՂ-ում ստացել է ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա ՀՀ-ում նրան կնշանակվի համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: «Հարկ է նկատի ունենալ, որ բոլոր դեպքերում ՀՀ-ում կենսաթոշակ, նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառվելու դեպքում, իսկ կենսաթոշակի, նպաստի չափը կհաշվարկվի ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով»,- ասել է Զարուհի Մանուչարյանը:

Վաղը կսկսվի 37 117 արցախցիների 50 հազարական դրամների աջակցության վճարումները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100 հազար դրամների, 40+10 հազար դրամների և 50 հազար դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109 հազար 395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104 հազար 26 անձի: Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20 հազար 649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37 հազար 117 շահառուի 50 հազարական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:

 

Արցախի կոթողներ․ ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է Արցախի հուշակոթողների լուսանկարների ցուցահանդեսը։ Մինչ այդ հայտարարված էր մրցույթ, որին մասնակցել են տասնյակ լուսանկարիչներ Արցախից։ Երկու անվանակարգում՝ գեղավերստական եւ վավերագրական լուսանկար հաղթել են 3-ական գործեր։ Այդ մասին հաղորդում է step1.am-ի թղթակիցը։

Այսօր ցուցադրվել են 60 լուսանկարներ, որոնց վրա պատկերված են տարբեր կոթողներ, եկեղեցիներ եւ հուշարձաններ Արցախից։

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է՝ պահպանել հիշողությունը կորցված կոթողների մասին, որ նրանք չմոռացվեն, նաեւ ցուցադրել այն կոթողները, որոնք ներկա պահին Արցախում վտանգված են։ Հատկապես դա կարեւոր է էթնիկ զտումներից եւ հայ մեծամասնությանը բռնի տեղահանումից հետո։

Երևանում տրանսպորտի ուղեվարձը կթանկանա. քաղաքապետարանի նոր որոշումը

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ: Այս մասին ուղիղ եթերում նշել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում», – ասաց նա։

Թեհրանին պետք է ոչ թե «խաչմերուկ», այլ «տրանզիտ». Իրանի դեսպանի ակնարկը

Հնդկաստանից Իրանով և Հայաստանով տրանսպորտային միջանցքը հուսալի երթուղի կդառնա դեպի Եվրոպա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երևանում «Տարածաշրջանային նոր իրողությունները և խաղաղության խաչմերուկը» համաժողովում։

«Կասկած չկա, որ տրանզիտ ենթակառուցվածքները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ոչ միայն կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այլև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային զարգացման համար», – ասել է Սոբհանին։

Նրա խոսքով, հնդկական Չաբահար նավահանգստից Հայաստան և Սև ծով տրանսպորտային միջանցքը կդառնա դեպի հյուսիս և Եվրոպա ապրանքներ ուղարկելու հուսալի ճանապարհ։ Այս ճանապարհի զարգացումը, ըստ Սոբհանիի, երկրներին կապահովագրի արտաքին գործոնների ազդեցությունից։

Իրանի դեսպանը չհիշատակեց այն ճանապարհը, որը Բաքուն, Երևանը և Անկարան Ռուսաստանի միջնորդությամբ մտադիր են բացել Հայաստանի տարածքով՝ կա՛մ որպես արտատարածքային միջանցք, կա՛մ ՌԴ ԱԴԾ «հսկողության» ներքո՝ ձեւելով Հայաստանը։

Իրանը փաստորեն խոսում է ոչ թե «խաչմերուկի», այլ Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ճանապարհի մասին։ Թեհրանը հասկանում է, որ ռուս-թուրքական «խաչմերուկը» անհաղթահարելի խոչընդոտ է հայ-իրանական ճանապարհին։

Հայաստանի իշխանությունները համառորեն ցանկանում են իրականացնել «խաչմերուկը», որը փաստացի դառնալու է ռուս-թուրքական տրանզիտ և ոչ միայն տորպեդահարելու է հայ-իրանական ճանապարհը, այլև Հայաստանը լաթերի  է վերածելու։

Lragir. Մոսկվան 20 հազար արցախցի է փնտրում․ հայերի վերադարձի միակ իրական պայմանը

Lragir

Դեկտեմբերի 2-ին Երեւանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ նիստը, որի ժամանակ որոշվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորել, որը, ըստ հրապարակումների, միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու եւ Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Իր վերջին հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ասել էր, թե արցախցիների վերադարձի հարցում, իր կարծիքով, ազդակներ կան Արեւմուտքից եւ Ռուսաստանից։

Նման ազդակներ պարբերաբար հնչում են ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից, համեմված փոխադարձ մեղադրանքներով։ ՌԴ-ն մեղադրում է Արեւմուտքին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու եւ Ռուսաստանին դուրս մղելու փորձերի համար, Արցախում շարունակելով պահել իր ծաղրանկարային ռազմական ներկայությունը։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի առարկայական մեղադրանքներ են ներկայացնում ՌԴ-ին՝ ստելու, հայերի, Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, ակնարկելով, թե ՌԴ-ն նման պարտավորություն է ստանձնել իրենց առջեւ ու ստել է, առաջնորդելով Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ռազմական ներխուժումները։

Հասկանալի է, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացման հարցում ԱՄՆ-ՌԴ-ԵՄ կոնսենսուսի մասնակիցների փորացավը արցախցիների վերադարձը չէ։ Այս հարցի շուրջ պարբերաբար բռնկվող իրարանցման պատճառն այն է, որ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չի ստացել», շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։

Հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ գետնի վրա կոնսենսուսի երաշխավոր Մոսկվայի առաջնորդությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով, որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների մեղքերի թողություն, ռուսական նոր փրկչության վկայություն եւ միաժամանակ որպես պատանդ՝ Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացում։

Պատահական չէ, որ Մոսկվան հայտարարում է, թե «տեղեկություններ ունեն, որ ղարաբաղցիների մի մասը ցանկանում է վերադառնալ (Զախարովա), «Ղարաբաղից դուրս եկածներից ոմանք ինչ-որ փուլում կարող են որոշում կայացնել վերադառնալ» (Գալուզին), եւ պատրաստ են երաշխավորել նրանց անվտանգությունը։ Իր հերթին, Արցախի խորհրդարանի նիստում կայացված որոշումը լայնորեն լուսաբանվում է Կրեմլի եւ ՌԴ հատուկ ծառայությունների ուղիղ ենթակայությամբ գործող ալիքներում, կենտրոնանալով հենց վերադարձի եւ բնականաբար՝ նրանց Բաքվին ինտեգրելու հարցի վրա։

Մոսկվան տեղեկություններ է տարածում, թե «Հայաստանում փնտրում են մարդու, որի ղեկավարությամբ 20 հազար արցախցիների կվերադարձնեն»։ Չի բացառվում, որ այս ծրագրերի իրականացման համար ռուսներն օգտագործեն նաեւ իրենց կողմից Բաքվին հանձնված Արցախի նախկին ու ներկա ղեկավարությանը։ Չի բացառվում նաեւ, որ Մոսկվան փորձի «վերադարձնել» Ռուսաստան արտագաղթած արցախցիներին, որոնց թիվը մոտ 20 հազար է։

Արցախում մոտ 20 հազար «ինտեգրված» հայ բնակչության առկայությունը ստամբուլյան գաղտնաժողովի մասնակիցների համար հրաշալի նյութ է ցեղասպան ծրագրերը «լեգիտիմացնելու», հանցանքը կոծկելու եւ Արցախի բնիկ մեծամասնության արտաքսումը որպես կամավոր ելք ներկայացնելու համար։ Վերջում «վերադարձածներին» կկոտորեն՝ ռուսական հերթական կեղտոտ ատմազկաների ելևէջների ներքո։

Հայերը վերադառնալու են՝ ռուս-ազերբայդժանական օկուպացիոն զորքը Արցախի սահմանադրական տարածքից վռնդելու եւ Արցախի սահմանադրական տարածքում միասնական հայկական իրավազորությունը լիարժեք վերականգնելու դեպքում։

«Միջազգային ամուր երաշխիքները» եւ նման լոլոները քննարկեք որքան ուզում եք։ Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից կոնսենսուսի վերացում եւ Առաջավոր Ասիայում ու Մերձկասպյան Արեւմուտքում խաղաղության թշնամիների տոտալ ոչնչացում նախատեսող գործողությունների համար։

Ալեն Սիմոնյանը պատրաստում է Արցախը հանձնողների «մահապատժի ցուցակներ»

«Եթե այս նախագիծն ընդունվեր, ՌԴ նախագահին դատելու էի՞նք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ որպես Հայաքվեի նախաձեռնության դեմ փաստարկ։

Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ի նիստում հաջորդ խորհրդարանական քառօրյայի օրակարգում չներառեց «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագիծը, որը նախատեսում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն։

Նախագիծն Ազգային ժողովի օրակարգ մտցնելուն դեմ են արտահայտվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները։

Քաղաքացիական պայմանագրի անդամները չգիտեն, թե ինչպես հիմնավորեն Արցախը «Ադրբեջանի կազմում» ճանաչելու իրենց հանձնառությունը։ Երեկ հանձնաժողովի նիստում ՔՊ օդիոզ պատգամավորներից մեկը ցինիկաբար հայտարարեց, որ Արցախը հանձնվել է իր իշխանությունների կողմից՝ այն բանից հետո, երբ Հայաքվեի հեղինակ ուժերը Ստեփանակերտում «իշխանափոխություն» իրականացրին։ Պատգամավորն ակնարկել է, որ մինչ այդ Արցախում կային իշխանություններ, որոնք ՔՊ օգնությամբ չէին հանձնի Արցախը։ Թեև ՔՊ առաջնորդ Փաշինյանն անձամբ է ճանաչել «Արցախը որպես Ադրբեջանի մաս»։

Այժմ Ալեն Սիմոնյանը դրանում մեղադրում է Պուտինին, թեև ընդամենը մի քանի օր առաջ ասել էր, որ պաշտոնական Երևանը «արդեն 8 անգամ» կրկնել է, որ Արցախը ճանաչում է որպես «Ադրբեջանի» մաս։

«Քաղաքացիական պայմանագիրը», փաստորեն, սկսեց Արցախը հանձնողների «մահապատժի» ցուցակ կազմել՝ Փաշինյան, Պուտին, Արցախի իշխանությունները… ՔՊ-ն ու Հայաքվեն կարծում են, որ ալիբի ունեն։

Նաիրա Հայրումյան

Արեւմուտքը «խաղաղության խաչմերուկին» լուրջ չի վերաբերվում․ դա համարում են Ռուսաստանի դիրքերն ամրացնելու նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, չնայած Նիկոլ Փաշինյանի փաստարկներին և հավաքական Արևմուտքին «հավատարմության երդումներին», Եվրոպայից նրան փաստացի հասկացրել են, որ իր կողմից պերմանենտ հաճախականությամբ տիրաժավորվող, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկին» առանձնապես լուրջ չեն վերաբերվում։ Ավելին, եվրոպական շրջանակները լուրջ կասկածներ ունեն, որ այս ամենը ոչ թե ՌԴ-ի դեմ է, այլ ընդհակառակը՝ տեղի ունեցող վերադասավորումները Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում էլ ավելի ակտիվանալու հնարավորություն են ընձեռելու։

Թերթի տեղեկություններով, այս թեման լրջորեն մտահոգում է ՀՀ իշխանություններին, և նրանք փորձել են իրենց հավատարմությունը վերահաստատելու և առկա կասկածները վերջնականապես ցրելու նպատակով բանագնացներ ուղարկել համապատասխան կենտրոններ։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ նախորդ շաբաթ ՀՀ-ից երկու ոչ պետական պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն և Եվրոպայի միանգամից մի քանի մայրաքաղաքներ՝ տեղում հանդիպումների շարք իրականացնելու նպատակով։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել իշխանություններին սպասարկող «փորձագիտական» հանրության ներկայացուցիչներ և Փաշինյանի հետ սերտ համագործակցող արևմտամետ քաղաքական ուժերի ղեկավարներ»:

Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին

Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության  հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել»,- ասաց Գրոսին։

Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշեց, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։ «Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծեց նա։

Հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորում է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին պատասխանեց․ «Ո՛չ, բացարձակապես ո՛չ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- եզրափակեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։