Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը իր ահռելի քարոզչական մեքենան լծել է իր տնտեսական “հաջողությունները” դրոշակ սարքելու համար։ Արտահերթ ընտրությունները բացառված չեն, եւ Փաշինյանը արդեն երեկվանից խոսում է, որ կատարել է տնտեսական աճ ապահովելու իր խոստումը։ Ամեն հարթուկից ինֆոգրաֆիկաներ են հաղորդվում, թե չնչքան է բարձրացել կենսամակարդակը եւ այս կամ այն ցուցանիշը։
Ըստ երեւույթին, տնտեսական “հաջողությունները” պետք է դառնան նախընտրական քարուզչության մեխը, քանզի այլ “հաջողություն” չկա։ Վահան Քերոբյանի կերպարը, երեի, չի համապատասխանել նոր դերին, այն չէ, էլի, Գեւորգ Պապոյանն ավելի է սազում։ Անգլերեն խոսալ, բան։