Ղրիմի խորհրդարանի աշխատանքային խումբը հիմնավորել է 1954 թվականին թերակղզին Ուկրաինական ԽՍՀ-ին հանձնելու անօրինականությունը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։ «Այժմ մնում է միայն դատական և քաղաքական որոշում կայացնել»,- ասաց նա։
Ղրիմը Ուկրաինական ԽՍՀ-ին փոխանցելու մասին որոշում է կայացրել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ Թերակղզին Ուկրաինայի մեջ է մտել 1954 թվականի փետրվարի 19-ին՝ նախկինում լինելով Ռուսական ԽՍՀՄ կազմի մեջ, այն բանից հետո, երբ 1783 թվականին Ղրիմի խանությունը միացվել է Ռուսական կայսրությանը։
Ռուսաստանը, փաստորեն, չեղարկում է Խրուշչովի որոշումը՝ Ղրիմն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ 2014 թ․ անեքսիան, սահմանադրությամբ ամրագրելը բավարար չէ Ղրիմը ՌԴ մաս համարելու համար։
Ռուս կուսակցական և կառավարական պաշտոնյաների որոշումների վերանայումը տրամաբանորեն պետք է տարածվի այլ ակտերի վրա, առաջին հերթին՝ 1920 թվականին բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմանը՝ Ղարաբաղը նորաստեղծ ադրբեջանին հանձնելու և Նախիջևանը, Կարսը, Արդահանը Արարատ լեռան հետ միասին՝ 2021 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Թուրքիային փոխանցելու մասին։